ԱՊՀ-ի մաքսային ծառայությունների ղեկավարները հանդիպում են անցկացնում Կամչատկայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայում սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների, Եվրասիական տնտեսական հանրակցության ինտեգրացիոն կոմիտեին առընթեր մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի եւ ԱՊՀ-ի մասնակից երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի միացյալ կոլեգիայի նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի Հեռավորարեւելյան մաքսատունը:
Նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոլդովայի պատվիրակությունները:
ՌԻԱ Նովոստին հավելում Է, որ ԱՊՀ-ի մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստի ընթացքում կքննարկվեն մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության հարցերը, այդ թվում` հետմաքսային հսկողություն իրականացնելիս ԱՊՀ-ի մասնակից պետությունների մաքսային մարմինների գործակցության, տեղեկատվության փոխանակման, սեփական անվտանգության ապահովման եւ կոռուպցիային հակազդելու բնագավառում համագործակցության, մտավոր սեփականության օբյեկտների տեղաշարժման նկատմամբ մաքսային հսկողության կազմակերպման հարցերը եւ այլ հարցեր: