1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ ՄԶԳ «LIFE» ծրագիրը փորձում է օգնել հաշմանդամ մարդկանց` գտնելու աշխատանք

ԱՄՆ ՄԶԳ «LIFE» ծրագիրը փորձում է օգնել հաշմանդամ մարդկանց` գտնելու աշխատանք

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի տասը համայնքներում եւ Արարատ, Գեղարքունիք, Լոռի եւ Շիրակ մարզերում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Save the Children կազմակերպությունն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը (LIFE):
            Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները եւ աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Իսկ որպես գլխավոր նպատակ՝ ծրագիրն առաջնորդվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք գտնելու համար բոլոր հնարավորություններն իրականացնելու քայլերով՝ օրենսդրական դաշտի բարելավում, համապատասխան մոդելների ստեղծում, համագործակցություն զբաղվածության պետական գործակալության հետ, աշխատանք գործատուների հետ եւ հանրության իրազեկության բարձրացում:

            Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան, Երեւանում առաջիկա օրերի ընթացքում կբացվի հատուկ սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատանքի են ընդունվելու հաշմանդամություն ունեցող անձինք: «Մենք, սրան զուգահեռ, հաշմանդամների համար անցկացնում ենք դասընթացներ եւ մասնագիտական ուսուցում, որպեսզի նրանք ընդունվեն աշխատանքի»,-նշեց ծրագրի պատասխանատուն:
            Մինչ այսօր ծրագրի շրջանակներում ուսուցում է անցել հաշմանդամություն ունեցող 140 քաղաքացի, իսկ 120-ը կստանան մասնագիտական կրթություն:

«Հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն ունի հասարակություն դուրս գալու, ինտեգրվելու միայն աշխատանք ունենալու դեպքում: Այսօր Հայաստանում  բնակվող հաշմանդամների միայն 8 տոկոսն է կարողացել զբաղվածություն ապահովվել: Սա շատ լուրջ խնդիր է»,-ավելացրեց Ջինա Սարգիզովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]