Սպորտ

Հայաստան-Չինաստան շախմատային հաշիվը դարձել Է 1:1

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Չինաստան շախմատային հաշիվը դարձել Է 1:1

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Դին Լիրենի հետ Հայաստանի եւ Չինաստանի տղամարդկանց շախմատի հավաքականների մրցամարտում` Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ փուլում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մինչ այդ ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, եւ այժմ 2 պարտիաների ավարտից հետո մրցամարտի հաշիվն Է 1:1:

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսսյանը դեռ շարունակում են իրենց պարտիաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում