Նավթի վաճառքից Լիբիայի եկամուտները գերազանցել են 30 մլրդ դոլարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի վաճառքից եկամուտներն այս տարվա առաջին յոթ ամսում Լիբիայի գանձարանին բերել են 30,4 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», սեպտեմբերի 4-ին հաղորդել Է երկրի Նավթի ազգային կորպորացիան:
«2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում նավթի արտադրության ընդհանուր ծավալը հասել Է 302 մլն բարելի կամ օրական 1,417 մլն բարելի»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ընթացիկ տարում Լիբիայի իշխանություններն ածխաջրածինների վաճառքից եկամուտները կանխատեսում են 54,9 մլրդ դոլարի չափով:
Լիբիան ածխաջրածնային հումքի խոշորագույն պաշարներն ունի Աֆրիկայում: 2011 թվականի փետրվարին այդ երկրում հակամարտության սկսվելուց առաջ նավթի օրական արդյունահանումը հասնում Էր 1,6 մլն բարելի: Իշխանությունները հուսով են, որ նավթի արտադրությունը մինչպատերազմյան մակարդակին կհասնի արդեն այս տարի: