Միջազգային

Հալեպում տասնյակից ավելի առեւանգված քաղաքացիներ ազատ են արձակվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում տասնյակից ավելի առեւանգված քաղաքացիներ ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցներին հաջողվել է Հալեպի Օրմ շրջանում սեպտեմբերի 4-ին ազատ արձակել զինյալների կողմից առեւանգված 14 քաղաքացիների, այդ թվում` կանանց եւ երեխաների: Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալներ են սպանվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հոմսի շրջանում` Հալաթ գյուղում, Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները կանխել են զինյալների հարձակումը, նրանցից մի քանիսը սպանվել եւ ձերբակալվել են:

Զինված բախումները շարունակվել են նաեւ Հալեպի Սեյֆ ադ Դաուլա թաղամասում, որտեղ զինյալներից շատերը սպանվել եւ վիրավորվել են:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Հանանու, Բուսթան Բաշա, Մրջե թաղամասերում:

«Ալ Ջազիրան» իր հերթին փոխանցել է ընդդիմադիրների տարածած տեղեկությունները, թե սեպտեմբերի 4-ին Դեր Զորում կառավարական ուժերը 7 մարդ են սպանել, վերջին մի քանի օրվա ընթացքում Դարաայում ավելի քան 2 հարյուր բնակելի շինություն այրել:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում գնալով վատանում է, սակայն շարունակում է դեմ մնալ ռազմական միջամտություն իրականացնելու գաղափարին:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Հոնգ Լին հայտարարել է, որ քաղաքական երկխոսությունը համարվում է Սիրիայի ճգնաժամի լուծման միակ ուղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում