Տարածաշրջանային

Սիրիացի նախարարը սպառնացել է Թուրքիային

1 րոպեի ընթերցում

Սիրիացի նախարարը սպառնացել է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Տեղեկատվության նախարար Ումրան Զուբային սպառնացել է «կտրել Թուրքիայի ձեռքերը», եթե վերջինս փորձի միջամտել իրենց ինքնիշխանությանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CNN Turk-ը:

Սիրիացի նախարարն անդրադարձել է վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, համաձայն որի` Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը: Զուբային ընդգծել է, որ ցանկացած առաջնորդի լեգիտիմությունը որոշում են քվեատուփերը, իսկ այլ պետություններ իրավունք չունեն հանդես գալու նման հայտարարություններով:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից ՄԱԿ-ում հնչեցված առաջարկին` կապված Սիրիայում փախստականների համար բուֆերային գոտի ստեղծելու հետ` Զուբային հայտարարել է. «Աշխարհի որ անկյունից էլ որ փորձեն դիպչել մեր ինքնիշխանությանը, կկտրենք այդ ձեռքերը: Իրենց արարքի համապատասխան պատիժը կստանան»: Այնուհետ սիրիացի նախարարը խստորեն դատապարտել է Թուրքիային և հայտարարել, որ իրենց դռները փակ են բուֆերային գոտի ստեղծելու առաջարկի առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում