Պակիստանում ահաբեկչության հետեւանքով ամերիկացի դիվանագետներ են տուժել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Փեշավար քաղաքումամերիկյան հյուպատոսության մեքենանմահապարտի կողմից ենթարկվել է հարձակման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, մահապարտը մեքենայով, որում ռումբեր են եղել, փորձել է մխրճվել դեսպանատան տարածքից դուրս եկող զրահապատ ջիպի մեջ: Գործակալությունները հաղորդում են չորս զոհի եւ բազմաթիվ վիրավորների մասին, որոնց մեջ կա երկու ամերիկացի: Ավելի լավ հաղորդվել է, որ նրանք զոհվել են, սակայն Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատունը հերքել է այդ տեղեկությունը:
Փեշավարի շրջանում ակտիվ գործում են տեղացի թալիբների խմբավորումները: Որոշ տվյալների համաձայն` այս ահաբեկչությունն իրականացվել է «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» շարժման զինյալների ձեռքով: Համաձայն պակիստանյան հատուկ ծառայությունների տվյալների` որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի խոշոր քաղաքներ են ներխուժել մահապարտ-ահաբեկիչների խմբեր: