Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտում է ադրբեջանական եւ հունգարական իշխանությունների քայլերը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտում է ադրբեջանական եւ հունգարական իշխանությունների քայլերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, խորը մտահոգությամբ ընդունեցին առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանած և Հունգարիայում 2004թ. ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Սաֆարովին Բաքվում ներում շնորհելու տեղեկությունը եւ նրան Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու Հունգարիայի քայլը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Կարծում ենք, որ ադրբեջանական եւ, նույնն է նաեւ, հունգարական կողմի գործությունները հակասում են ջանքերին, որոնք միջազգային մակարդակում եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շնորհիվ համաձայնեցվել են եւ ուղղվել տարածաշրջանի լարվածության թուլացմանը: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական կտան»,-ասել է Լուկաշեւիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում