Միջազգային

Հյուսիսային Կարոլինայի ընտրացուցակներում հայտնաբերել են 30 հազար հանգուցյալների

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կարոլինայի ընտրացուցակներում հայտնաբերել են 30 հազար հանգուցյալների

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ընտրացուցակներում ընդգրկված են առնվազն 30 հազար հանգուցյալների անուններ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», հղում անելով Charlotte Observer հրատարակությանը, այս տվյալները նահանգի իշխանություններին ներկայացրել են մի խումբ անկախ դիտորդներ:

«Հանուն արդար քվեարկության» նախագիծը, որը ոչ առեւտրային Է եւ չի վերահսկվում որեւԷ քաղաքական կուսակցության կողմից, ընտրացուցակները համեմատել Է նահանգում մահացածների թվաքանակին վերաբերող տվյալների հետ, որոնք տրամադրել Է առողջապահության դեպարտամենտը:

Նախագծի ղեկավարը թերթին հայտարարել Է, որ, որպես կանոն, ընտրացուցակներում հանգուցյալների առկայությունը բացատրվում Է պաշտոնյաների թույլ տված սխալներով: Օրինակ, մահացած մարդը որդի ունի նույն անունով, բայց «կրտսեր» հավելումով, իսկ ցուցակներում «կրտսեր» բառը բացակայում Է եւ ստացվում Է, որ մարդը, ասես, քվեարկում Է իր հոր փոխարեն: Նրա խոսքով՝ նման սխալները խախտումների հնարավորություն են ստեղծում ընտրությունների ընթացքում, քանի որ, նահանգի օրենքների համաձայն, քվեարկության ժամանակ ընտրողները պարտավոր չեն փաստաթուղթ ներկայացնել լուսանկարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում