Միջազգային

Պակիստանում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով երկու ամերիկացի Է զոհվել

2 րոպեի ընթերցում

Պակիստանում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով երկու ամերիկացի Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հյուսիսային շրջանում գտնվող Փեշավար քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից կատարված հարձակման հետեւանքով զոհվել են ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Dawn թերթի տվյալներով՝ ահաբեկչի թիրախ Է դարձել ԱՄՆ-ի հյուպատոսության ավտոմեքենան, որի մեջ մխրճվել Է պայթանյութով լցված մեքենան:

Զոհվածների անձերն առայժմ հայտնի չեն: Ինչպես հաղորդում Է Reuters-ը, ընդամենը զոհվել Է հինգ մարդ: «Ասոշիեյթեդ պրեսը» հաղորդել Է մի քանի օտարերկրացիների վիրավորվելու մասին: Մինչդեռ AFP-ն գրում Է, որ տուժել Է երկու մարդ, որոնք նույնպես ամերիկացիներ են եղել:

Հարձակումը կատարվել Է այն բանից քիչ անց, երբ դիվանագիտական ներկայացուցչության ավտոմեքենան դուրս Էր եկել հյուպատոսարանից եւ ընթանում Էր այն թաղամասերով, որոնցում տեղավորված են արտասահմանյան կազմակերպությունների շտաբ-կացարանները: Dawn-ը ճշտում Է, որ պայթեցման համար օգտագործվել Է մոտավորապես 110 կիլոգրամ պայթանյութ: Դրա հետեւանքով ամերիկացի դիվանագետների զրահապատ ավտոմեքենայից բացի, վնասվել են մի քանի այլ մեքենաներ, ինչպես նաեւ մինչեւ վեց շենք:

Առայժմ հայտնի չԷ, թե ովքեր են կանգնած ահաբեկչական գործողության հետեւում: Թերթը նշում Է, որ հարձակումից մի քանիի օր առաջ Փեշավարում ԱՄՆ-ի հյուպատոսությունը սպառնալիքներ Էր ստանում:

Փեշավարը Հայբեր-Պահտունհվա նահանգի վարչական կենտրոնն Է, նահանգ, որտեղ ավանդաբար ակտիվորեն գործում են «Թալիբան» շարժման զինյալներն ու «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում