Հայաստանի ծանրորդը Եվրոպայի երիտասարդական առաջնության 4-րդ տեղում Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 85կգ քաշային ծանրորդ Ռուբիկ Կարապետյանը, ցույց տալով 298 կգ արդյունք երկամարտում, զբաղեցրել Է 4-րդ տեղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել Է 130, իսկ հրում վարժությունում՝ 168կգ:
Իսկ մրցաշարի հաղթող Է դարձել ուկրաինացի Իգոր Կոնոտոպը 319կգ արդյունքով երկամարտում:
Կանանց մրցաշարում Հայաստանի 69կգ ծանրորդուհի Հասմիկ Պապիկյանը 176կգ արդյունքով երկամարտում` 76կգ պոկում եւ 100կգ հրում վարժությունում, զբաղեցրել Է 9-րդ տեղն, իսկ մրցաշարի հաղթող Է դարձել Մադալենա Բիանկա Մուեն Ռումինիայից, որը ցույց Է տվել 217կգ արդյունք երկամարտում: