Գրետա Վարդանյանը հավակնում է արծաթե մեդալի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրորդ, 48կգ քաշային Գրետա Վարդանյանը սեպտեմբերի 1-ին մրցելու Է Լոնդոնում ընթացող 14-րդ պարալիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիական խաղերի մեդալի համար:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , գյումրեցի մարզուհին պայքարելու Է 7 մարզուհիների հետ` հարավկորեուհի Շին յոն Հինի, ուկրաինուհի Ռաիսա Տորոպկովայի, իսպանուհի Լոյդա Օլերո Սաբալայի, չինուհի Շի Շանշանի, թուրք Յասմին Չեյլանի, ռուս Օլեսյա Լաֆինայի եւ նիգերիացի Էսթեր Օեմայի հետ:
Վարդանյանն «Արմենպրես»-ին ասել Էր, որ եթե իրեն հաջողվի Լոնդոնում ցույց տալ նույն արդյունքներն, ինչը որ Հայաստանում նա իր հավաքների ժամանակ արդեն ցույց Է տվել, ապա արծաթե մեդալ նվաճելու հնարավորությունը ռեալ կդառնա: