Տարածաշրջանային

Թուրքիան կշարունակի բանակցությունները PKK-ի հետ. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան կշարունակի բանակցությունները PKK-ի հետ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ քրդական խնդիրը լուծելու համար շարունակելու են բանակցությունները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանն այս հայտարարությունն արել է Kanalturk հեռուստաալիքի հարցերին պատասխանելու ժամանակ:

«Մենք շարունակելու ենք պայքարն ահաբեկչական կազմակերպության դեմ, բայց բանակցելու ենք նաեւ քաղաքական կուսակցության հետ: Խնդիրը լուծելու համար մենք անելու ենք այն, ինչ մինչ այսօր չի արել Թուրքիայի ոչ մի իշխանություն», -ասել է նա:

Էրդողանն ասել է, թե ինքն այն վարչապետն է, որ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարին եւ խորհրդականներին ուղարկել է բանակցելու Իմրալի կղզում բանտարկված Աբդուլլա Օջալանի եւ Օսլոյում` PKK-ի ներկայացուցիչների հետ: «Դա ես ասում եմ հոգուս հանգստությամբ, քանի որ խնդիրը լուծելու համար հետախուզությունն ամենալիազորված ատյանն է», -ասել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում