Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ակտիվիստները կոպեկներ են նետել Հունգարիայի դրոշի վրա, ապա այրել այն

Ակտիվիստները կոպեկներ են նետել Հունգարիայի դրոշի վրա, ապա այրել 
այն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարայի հյուպատոսության առջեւ «Հայազն» եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունների ակտիվիստները գետնին գցեցին Հունգարիայի դրոշը, վրան կոպեկներ շպրտեցին՝ ի նշան այն բանի, որ Հունգարիան ծախվել է Ադրբեջանին։ Դրոշն այրելուց հետո մասնակիցները երգեցին հայրենասիրական երգեր եւ միահամուռ գոչեցին «Ամոթ», «Մահ ոսոխին»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ամոթ», «Մահ ոսոխին», «Հունգարիան ծախված երկիր է» կարգախոսներով նրանք բողոքի երթ անցկացրին ՀՀ ԱԳՆ-ի եւ Հունգարիայի հյուպատոսության առջեւ:

ԱԳՆ-ի շենքի առջև հավաքվածների թվում էին նաև Հունգարիայից Հայաստան ժամանած մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում նաև հայտնի հայագետ Ժիգմունդ Բենեդեկը։

«Ես ներողություն եմ խնդրում իմ անունից ամբողջ հայ ժողովրդից, ինչպես նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքից։ Հունգարիայի կառավարության այդ քայլը գնահատում եմ անբարոյական՝ ընդդեմ դարավոր դաշնակից հայ ժողովրդի։ Գուրգեն Մարգարյանը մահացել էր էթնիկ պատկանելության դեմ իրականացված հանցագործողության հետևանքով, ու նրան դաժանաբար սպանողը դատապարտվել էր ազատազրկման։ Սաֆարովին արտահանձնելն Ադրբեջանին հունգարական դիվանագիտութան մեծագույն սխալն է. ես կլինեմ Հայաստանի կարծիքի դեսպանը Հունգարիայում»,- նշեց հունգարացի հայագետը՝ խնդրելով համեմատության եզրեր չանցկացնել հունգար ժողովրդի և իշխանության միջև։

«Հունգար ժողովուրդն ամբողջությամբ կանգնած է հայերի ու Հայաստանի կողքին»,- եզրափակեց նա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]