Սպորտ

Որոշվել են ՀՀ ֆուտբոլի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների մոտակա խաղերի մրցավարները եւ տեսուչները

1 րոպեի ընթերցում

Որոշվել են ՀՀ ֆուտբոլի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների մոտակա խաղերի մրցավարները եւ տեսուչները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել Է սեպտեմբերի 1-ին եւ 2-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղերն սպասարկող մրցավարներին եւ տեսուչներին: Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Արարատ» Երեւան- «Փյունիկ» Երեւան թիմերի խաղը վարելու Է Մանուկ Ֆահրադյանի գլխավորած մրցավարական բրիգադը, «Ուլիս»-»Բանանց» հանդիպումը` Զավեն Հովհաննիսյանի, իսկ «Շիրակ»-»Իմպուլս» խաղը՝ Տիգրան Հովսեփյանի գլխավորած մրցավարական բրիգադը: «Միկա»-»Գանձասար» մրցավեճն սպասարկելու Է Անդրանիկ Արսենյանի գլխավորած անձնբակազմը: Հանդիպումների տեսուչներ են նշանակվել, ըստ հերթականության՝ Արշակ Կնյազյանը, Վլադիմիր Շառոյանը, Հակոբ Ներսիսյանը եւ Հենրիկ Իգիթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում