Մայր Աթոռում կկատարվի Սիրիայում զոհված հայերի հոգեհանգստյան արարողություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 2-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: