Պաշտոնական

ԱԺ-ում քննարկվել են առոջղապահական օրինագծերի նիստերի հերթական ընթերցմանը ներկայացնելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվել են առոջղապահական օրինագծերի նիստերի հերթական ընթերցմանը ներկայացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արա Բաբլոյանի նախագահությամբ օգոստոսի 31-ինտեղի է ունեցել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկել է եւ եզրակացություն տվել ՀՀ կառավարության հեղինակած եւ նախորդ գումարման ԱԺ-ում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:

Հանձնաժողովի նիստում հաստատվել է նաեւ 2012թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում