Միջազգային

«Իսահակ» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում մեկ մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից

1 րոպեի ընթերցում

«Իսահակ» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում մեկ մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի մի մասը հորդառատ անձրևների պատճառով մնացել է հեղեղումների տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, «Իսահակ» փոթորիկի պատճառով առաջացածաղետի հետեւանքով Լուիզիանայում եւ Միսիսիպիումշուրջ մեկ մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ներկա պահին այն մի փոքր թուլացել է եւ բնութագրվում է որպես արեւադարձային փոթորիկ:

Համեմատած յոթ տարի առաջվա «Քաթրին» փոթորկի հետ`«Իսահակ»-ի պատճառած ավերածությունների մասշտաբներն անհամամեմատի փոքր են: Այնուամենայնիվ, իշխանությունները շուրջ 60 հազար մարդ տարհանելու մասին որոշում են ընդունել` պայմանավորված Միսիսիպիի լճերից մեկում փոթորկի հնարավոր ալեկոծմամբ: Աղետից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար այդ շրջաններ ուղարկվել են նաեւ զինվորականներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում