Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կվաշան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, «Սպասիր ինձ» հաղորաշարի հաղորդավար Իգոր Կվաշան մահացել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ria.ru-ն:
Իգոր Կվաշան ծնվել է 1933 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում: 1957 թվականին նա մասնակցել է «Современник» թատրոնի հիմնադրման աշխատանքներին, որտեղ էլ աշխատել է մինչեւ կյանքի վերջը:
2007 թվականին լույս է տեսել նրա հուշերի գիրքը` «Վերադարձի կետը»:
Կվաշան շուրջ 50 դեր է խաղացել ֆիլմերում, նույնքան էլ ` թատրոնում:
Դերասանը ժողովրդական արտիստի կոչումը ստացել է 1978 թվականին:
Սովետական թատրոնի եւ կինոյի ոլորտում ունեցած ավանդի համար Կվաշան Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից արժանացել է շքանշանի:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցական հեռագիր է հղել դերասանի մահվան կապակցությամբ: