Մովսիսյանը եւ Գալոյանը կրկին նստել են խաղատախտակի շուրջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը նորից զբաղեցրել Է իր տեղը Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի կազմում Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի մրցաշարում:
Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` Մովսիսյանը խաղալու Է մրցաշարի 3-րդ փուլի Հայաստան-Իսպանիա մրցամարտում, նրա մրցակիցն Է Իվան Լոպես Սալգադոն:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղալու Է Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի , գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Միգել Իլիեսկաս Կորդոբայի, իսկ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն՝ Օլեգ Կոռնեեւի հետ: Այս փուլում հանգստանում Է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի կազմում նորից խաղում Է գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Հնդկաստանի թիմի հետ մրցամարտում նրա մրցակիցն Է Տանիա Սաչդեւը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը խաղում Է Հարիկա Դրոնավալիի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը՝ Եեշա Կարավադեի, իսկ Մարիա Կուրսովան՝ Մերի-Էնն Գոմեսի հետ: Այս փուլում հանգստանում Է միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: