Իրանը չի ձգտում տիրանալ միջուկային զենքի, բայց չի հրաժարվի ատոմային Էներգետիկայի զարգացումից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի ձգտում տիրանալ միջուկային զենքի, բայց ատոմային Էներգետիկան զարգացնելու իրավունք ունի: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 30-ին Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովի բացմանը հայտարարել Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ստանալ, բայց դրա հետ մեկտեղ մենք չենք հրաժարվի ատոմային Էներգետիկան զարգացնելու իրավունքից: Մենք մեզ իրավունք ենք վերապահում այն օգտագործել խաղաղ նպատակներով»,- հավելել Է Ալի Խամենեին:
Կարդացեք հոդվածը` Русский