Panasonic-ը մշակել Է աշխարհում ամենամեծ 3D-դիսփլեյը, որը հատուկ ակնոց չի պահանջում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Panasonic Corp. կորպորացիան մշակել Է աշխարհում խոշորագույն 3D-դիսփլեյը, որը կարելի Է օգտագործել առանց հատուկ ակնոցի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամլո տեղեկագրում:
Նոր պլազմային պանելի անկյունագիծը կազմում Է 103 դյույմ: Դիսփլեյը նաեւ հանդերձված Է սենսորային պանելով, որի միջոցով կարելի Է կառավարել Էկրանի պատկերը. մասնավորապես, փոխել դրա չափը եւ տեսադաշտի անկյունը: Panasonic-ում հուսով են, որ նոր դիսփլեյով կհետաքրքրվեն թանգարանները եւ արտ-պատկերասրահները, ինչպես նաեւ կրթական հիմնարկությունները:
Panasonic-ը պլանավորում Է նորույթը ներկայացնել IFA 2012 ցուցահանդեսում, որն այս շաբաթ բացվում Է Բեռլինում: Ընկերությունում նշել են, որ նոր դիսփլեյն առայժմ նախատեսված չԷ խանութներում վաճառելու համար, սակայն ապագայում ներկայացված տեխնոլոգիաները կօգտագործվեն նաեւ Panasonic-ի հիմնական մոդելային շարքի նորացման համար: