Ռոբերտ Հովհաննիսյանը Բոտվիննիկի շախմատի հուշամրցաշարում մեդալ նվաճելու հնարավորություն ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հինգ հնարավորից վաստակելով չորս միավոր այժմ կիսում Է 5-23-րդ տեղերը Սանկտ Պետերբուրգում Միխայիլ Բոտվիննիկի շախմատի ավանդական միջազգային հուշամրցաշարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հովհաննիսյանն ընդամենը կես միավոր Է զիջում մրցաշարի չորս առաջատարներին: Մեր մյուս շախմատիստ Վահե Բաղդասարյանը 3,5 միավորով բաժանում է 24-55-րդ տեղերը:
Շախմատիստների միջեւ միավորների տարբերությունն աննշան Է, հետեւաբար` նույնիսկ կես միավորը մրցաշարի մասնակցին կարող Է տեղափոխել շատ ավելի բարձր հորիզոնականներ:
Կարդացեք հոդվածը` Русский