Վայոց ձորի մարզին հատկացվել է 202 տ ազոտական պարարտանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական աջակցության ծրագրերի շրջանակումՎայոց ձորի մարզին հատկացվել է 202 տ ազոտական պարապտանյութ և 423902 լ դիզելային վառելանյութ:Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը մատակարարները համայնք են հասցնելու առանց փոխադրավարձի:Համայնքների ղեկավարների կողմից արդեն հավաքագրվում և անհրաժեշտ գումարները փոխանցվում են մատակարարների հաշվեհամարներին, իսկ առաջիկայում կսկսվի ազոտական պարապտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ:
Պետական աջակցության ծրագրերի շրջանակումՀՀ կառավարությունը 2012թ. աշնանը հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել է ազոտական պարապտանյութ (մեկ պարկը 6000 դրամ) և դիզելային վառելանյութ (մեկ լիտրը՝ 350 դրամ):