Հասարակական

Սան-Ֆերնանդոյի հայ համայնքը դժվարին ընտրության առաջ է. կոնգրեսականներ Շերմանը եւ Բերմանը նույն ընտրատարածքում են առաջադրված

2 րոպեի ընթերցում

Սան-Ֆերնանդոյի հայ համայնքը դժվարին ընտրության առաջ է. կոնգրեսականներ Շերմանը եւ Բերմանը նույն ընտրատարածքում են առաջադրված

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արեւմտյան ափի Հայ դատի հանձնախումբը բանավեճ է կազմակերպել ԱՄՆ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Բրեդ Շերմանի միջեւ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Արեւմտյան ափի Հայ դատի հանձնախմբից, հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին,Լոս Անջելեսի Էնսինո շրջանի Ֆերահյանի անվան ավագ դպրոցում: Երկու կոնգրեականները, ովքեր մասնակցում են երկրի Կոնգրեսի ընտրություններում, միմյանց հետ կբանավիճեն Սան-Ֆերնանդո Վելլիի հայկական համայնքի առաջ: «Կասկած չկա, որ մեր համայնքը մեծ դերակատարություն ունի Սան-Ֆերնանդո Վելլիում,եւ լինելով այս մեծ համայնքի մի մասը, մեր կազմակերպությունը ցանկանում է հնարավորություն ստեղծել` յուրաքանչյուրին վերաբերող կարեւարագույն հարցերը քննարկելու համար»,-նշել է ԱՄՆ Արեւմտյան ափի Հայ դատի հանձնախբի համանախագահ Քրիս Գուլջյանը:

Կոնգրեսականներին կուղղվեն բազմաթիվ հարցեր` սկսած Վելլիի բնակիչներին առնչվող ներքին խնդիրներից մինչեւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:«Երկու կոնգրեսականներն էլ եղել են մեր համայնքի լավ բարեկամները, եւ քվերակության օրը դժվար է լինելու բոլորիս համար: Հույս ունենք, որ այս բանավեճը կօգնի մեզ ճիշտ ընտրություն անել»,-նշել է ԱՄՆ Սան-Ֆերնանդո Վելլիի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նարեկ Կիթսինյանը:

Բանավեճը բաց է լինելու հանրության համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում