Հայաստանի շախմատիստները հաղթել են Բանգլադեշի թիմին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:0 հաշվով հաղթում Է Բանգլադեշի թիմին Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 2-րդ փուլում եւ, անկախ վերջին` 4-րդ պարտիայի արդյունքից, արդեն ապահովել Է իրեն հաղթանակն այս փուլում:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Հակոբյանից հետո հաղթանակ Է տոնել նաեւ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով առավելության Է հասել Նիյազ Մուրշեդի նկատմամբ:
Իր պարտիան դեռ չի ավարտել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Կարդացեք հոդվածը` Русский