Հայաստանի շախմատիստուհիները հաղթել են Շվեյցարիայի թիմին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի թիմը 3:0 հաշվով հաղթում Է Շվեյցարիայի թիմին Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 2-րդ փուլում եւ, անկախ վերջին` 4-րդ պարտիայի արդյունքից, արդեն ապահովել Է իր հաղթանակն այս փուլում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան հաղթել են համապատասխանաբար Բարբարա Հունդին, Մոնիկա Սեփսին եւ Կամիլլա դե Սեռույին, իսկ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը դեռ չի ավարտել իր պարտիան Լաուրա Շթոյերի հետ:
Հիշեցնենք, որ առաջին փուլում Հայաստանի շախմատիստուհիները 3:1 հաշվով հաղթել Էին Հորդանանի հավաքականին: