ԼՂՀ ԱԺ նախագահը քննարկել է 6-րդ նստաշրջանում խորհրդարանի գործունեության կազմակերպման հարցերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամառային արձակուրդներից հետո օգոստոսի 29-ինառաջին անգամ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ-ից, քննարկման հիմնական թեման առաջիկա 6-րդ նստաշրջանում խորհրդարանի գործունեության կազմակերպման, ինչպես նաև սեպտեմբեր ամսում նախատեսված համապետական նշանակության միջոցառումներին պատգամավորական կազմի մասնակցության հարցերն էին, դրանց կապակցությամբ աշխատակազմի անելիքները։
Այդ համատեքստում քննարկվել են կոնկրետ խնդիրները, նշվել առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Կարդացեք հոդվածը` Русский