Միջազգային

«Բոլավեն» թայֆունը 17 մարդու կյանք Է խլել Հարավային Կորեայում

1 րոպեի ընթերցում

«Բոլավեն» թայֆունը 17 մարդու կյանք Է խլել Հարավային Կորեայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան պատուհասած «Բոլավեն» թայֆունի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 17-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, օգոստոսի 29-ին հաղորդել են հարավկորեական փրկարար ծառայությունները: Ավելի վաղ հաղորդումներ Էին ստացվել 15 զոհվածների մասին:

Հարավային Կորեայում մոլեգնած թայֆունի հետեւանքով շարքից դուրս Է եկել 235 լուսացույց, տապալվել Է գրեթե 8 հազար ծառ, վնասվել Է 42 նավ եւ 35 տուն: Վնաս Է հասցվել նաեւ ավելի քան 6 հազար հեկտար գյուղատնտեսական ցանքատարածությունների: Փրկարարները շարունակում են 10 ձկնորսների որոնումները, որոնց նավերը Չեջու կղզու մոտ շրջվել են ուժեղ քամու եւ բարձր ալիքների պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում