ԱՄՆ-ում 101-ամյա ամերիկուհին ճանաչվել Է աշխարհում Facebook սոցցանցի ամենատարեց օգտատերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հայտարարվել Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի ամենատարեց օգտատիրոջ անունը: Նա 101-ամյա ամերիկուհի Ֆլորենս Դեթլորն Է: Օգոստոսի 28-ին նրա համար Էքսկուրսիա են կազմակերպել Մենլո-Պարկում (Կալիֆոռնիայի նահանգ) ընկերության շտաբ-կացարան, որտեղ Դեթլորի պատվին հանդիսավոր ընդունելություն Է կազմակերպվել ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մոտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ընկերության շտաբ-կացարան տանող ճանապարհը երկար ժամանակ չի պահանջել: Բանն այն Է, որ զառամյալ ամերիկուհին ապրում Է Մենլո-Պարկում:
Ուշագրավ Է, որ Ֆլորենսը Facebook-ի օգտատեր Է դարձել ընդամենը երեք տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսին:
Էքսկուրսիայից հետո Դեթլորը լուսանկարվել Է ընկերության առաջին դեմքերի՝ Ցուկերբերգի եւ նրա տեղակալ Շերիլ Սենդբերգի հետ:
Սոցցանցի «հնաբնակը» 1932 թվականին ավարտել Է Լոս-Անջելեսի Արեւմտյան քոլեջը: Հավելենք, որ Ֆլորենսը մեծ սեր ունի ընթերցանության նկատմամբ եւ խիստ պահանջկոտ Է գրքերի ընտրության հարցում: