Սպորտ

Լոնդոնում մեկնարկում են 14-րդ պարալիմպիկ խաղերը

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում մեկնարկում են 14-րդ պարալիմպիկ խաղերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում այսօր` օգոստոսի 29-ին, կմեկնարկեն 14-րդ պառալիմպիկ խաղերը: Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիադայի հանդիսավոր բացումը տեղի կունենա Լոնդոնի ժամանակով ժամը 20:30-ի: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը` վկայակոչելով խաղերի պաշտոնական կայքը, Լոնդոնի պարալիմպիկ խաղերին կմասնակցեն 162 երկրների 4200 մարզիկներ:

Պարալիմպիկ խաղերի հանդիսավոր բացումը կազդարարի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Արարողության այլ մանրամասներ չեն հրապարակվում: Հայտնի Է միայն, որ բացման բեմադրիչ Սթիվեն Դալդրին նախատեսել Է ակրոբատիկ ելույթներ` 35 մետր բարձրության վրա:

Հայաստանի երկու ներկայացուցիչներ են մասնակցում լոնդոնյան պարալիմպիկ խաղերին. լողորդուհի Մարգարիտա Հովաքիմյանը՝ 100 մետր բրաս մրցաոճում եւ 48 կգ քաշային ծանրորդուհի Գրետա Վարդանյանը:

Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում