ԵԱՀԿ դիտարկումը Տավուշի դիրքերում անցավ առանց միջադեպերի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` օգոստոսի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին անցկացվեց հերթական դիտարկումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը հայ-ադրբեջանական սահմանից, հայկական կողմից դիտարկումն անցկացվեց Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի մերձակայքում:Հայկական կողմից մոնիթորինգն անցկացրեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Փիթեր Քին, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկն ու դաշտային օգնական Անտալ Հերդիչը:
Երկու կողմի դիտարկումն իրականցնող ներկայացուցիչները համաձայնության եկան ապահովելու շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Կողմերի միջեւ 1200 մետր հեռավորության վրա տեղի ունեցած տեսաշփումը տեւեց 5-7 րոպե: