Միջազգային

Ամերիկացի զինծառայողները մահափորձ Էին պատրաստում ԱՄՆ-ի նախագահի դեմ

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինծառայողները մահափորձ Էին պատրաստում ԱՄՆ-ի նախագահի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս ամերիկացի զինծառայողներ մեղադրվում են պետական հեղաշրջման եւ երկրի նախագահ Բարաք Օբամայի սպանության նախապատրաստման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լույս օգոստոսի 29-ի գիշերը հաղորդել Է Detroit Free Press հրատարակությունը:

Դատախազության տվյալներով՝ դավադիրները գնել Էին 87 հազար դոլարի զենք եւ պայթանյութ եւ պլանավորել Էին զավթել մի շարք ռազմավարական օբյեկտներ, իսկ այնուհետեւ սպանել երկրի նախագահին:

Չարագործները, որոնք գործող եւ նախկին զնծառայողներ են, ստեղծել Էին ընդհատակյա կազմակերպություն, որը կրում Էր «Հավիտյան անմահ ենք, միշտ պատրաստ» (F.E.A.R.) անվանումը: Անցյալ տարվա դեկտեմբերին այս խումբը՝ շարքային Իսահակ Ագիգայի առաջնորդությամբ, սպանել Էր իր հանցակցին եւ նրա սիրուհուն, որոնք կարող Էին իշխանություններին հայտնել իրենց հանցավոր պլանների մասին:

Հետաքննության կարծիքով՝ պետական հեղաշրջում կատարելու դրդապատճառ Է դարձել խիստ անբարյացակամությունը գործող նախագահի նկատմամբ:

Այս պահին դավադրության մասնակիցները կալանավորված են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում