Կիևյան կամրջի տակ 21-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում օգոստոսի 28-ին` ժամը 08.00-ին,ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ` պոմպակայանի տարածքում, դիակ կա:
ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 1991 թ. Նարեկ Յարազյանի դին:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: