Թեհրանում ընթանում Է Չմիավորման շարժման գագաթնաժողովը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթանում Է Չմիավորման շարժման գագաթնաժողովը: Համաժողովի աշխատանքին, որը կտեւի մինչեւ օգոստոսի 31-ը, մասնակցում են 120 երկրների պատվիրակություններ, դրանցից 36-ը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարներով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով dpa գործակալությունը: Մասնավորապես, հանդիպմանը կմասնակցեն Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն:
Նիստերը տեղի կունենան վեց օրվա ընթացքում: Օգոստոսի 28-ին կհավաքվեն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, իսկ 29-ին՝ պետությունների ղեկավարները: Իրանը մտադիր Է հանդես գալ մի շարք նախաձեռնություններով, այդ թվում՝ Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Օգոստոսի 26-ին ելույթ ունենալով համաժողովի բացմանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աքբար Սալեհին ներկաներին կոչ Է արել պաշտպանելու իր երկրի պայքարն Արեւմուտքի պատժամիջոցների դեմ: Նրա կարծիքով՝ Չմիավորման շարժումը պետք Է ակտիվորեն եւ համախմբված դիմակայի միակողմանի կարգով պատժամիջոցներ սահմանելու առանձին պետությունների փորձերին:
Ոչ միանշանակ արձագանք Է հարուցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ համաժողովին ներկա լինելու համաձայնությունը, նշում Է AFP գործակալությունը: Իսրայելը դիմել Է գլխավոր քարտուղարին՝ հանդիպման կազմակերպիչների հրավերը չընդունելու խնդրանքով: Իր հերթին ԱՄՆ-ը քննադատության Է ենթարկել Պան Գի Մունի հնարավոր մասնակցությունը եւ ընգծել, որ դա «լավ ազդանշան» չԷր լինի: