Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի եւ Ֆրանսիայի երիտասարդական նվագախմբերը համատեղ ելույթ կունենան

Հայաստանի եւ Ֆրանսիայի երիտասարդական նվագախմբերը համատեղ ելույթ 
կունենան

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամության 20-ամյակների առթիվ, Վիենի Le CIEM  նվագախումբը եւ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը Հայաստանում համատեղ համերգներ են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վիենի Հայ մշակույթի տան տնօրեն Պատրի Չոբոյանը, համերգներն արդեն անցկացվել են Գորիսում, Սիսիանում: «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի կունենա հայկական և ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգը: Նվագախմբերը կկատարեն հայ հոգևոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ»,-ասաց նա:

Վիենի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա Տեզ-Տուղնյեի խոսքով` ֆրանսիացի երեխաների համար կարեւոր էր այլ մշակույթի հետ շփվելը: «Մեր երեխաները  շփվեցին  ավանդական նվագարաններով նվագող երաժիշտների հետ, դրանով եւս մեկ քայլ կատարելով դեպի հայկական երաժշտությունը: Չեմ կարող նաեւ նկարագրել այն հուզմունքը, որ պատել էր մեր երեխաներին` Էրեբունի-Երեւան երգը կատարելիս»,-ասաց նա:

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը համոզված է, որ երաժշտության միջոցով մարդիկ բարեկամանում են: «Առաջիկայում Ֆրանսիա համերգային շրջագայության ենք մեկնելու, եւ մեր համերգային ծրագրում նախատեսում ենք  ֆրանսիական ժողովրդական երգեր ներառել»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]