Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելում որեւէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը. Յուլի Էդելշտեյն

Իսրայելում որեւէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը. Յուլի 
Էդելշտեյն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնն օգոստոսի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,  նախարարը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 

Էդելշտեյնը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նրան ծանոթացրել է Հայ գրքի տպագրության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Նախարարը գրառում է  թողել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Մեր ժողովուրդների միջեւ կան շատ ընդհանրություններ ու նման պատմական դրվագներ: Իսրայելում որեւէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը»:

Իսրայելը պատկանում է այն պետությունների շարքին, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ Մեծ Եղեռնը որպես ցեղասպանություն ճանաչել եւ դատապարտել են աշխարհի ավելի քան 2 տասնյակ պետություններ, ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ, տարբեր քաղաքների ադմինիստրատիվ կառույցներ, միջազգային կազմակերպություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]