Նախագահ Ֆրանսուա Օլանդի նկատմամբ ֆրանսիացիների վստահությունը լրջորեն խախտվել Է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության գլուխ գտնվելու ընդամենը երեք ամսվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զրկվել Է հայրենակիցների զգալի մասի աջակցությունից, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ինչպես վկայում են հեղինակավոր CSA ինստիտուտի կողմից օգոստոսի 23-ին հրապարակված հարցման տվյալները, Ելիսեյան պալատի նոր տիրոջ նկատմամբ վստահության մակարդակն առաջին անգամ ցած Է իջել 50 տոկոսի՝ հոգեբանական առումով կարեւոր նշագծից: Ավելին, ֆրանսիացիների մոտավորապես 72 տոկոսը գտնում Է, որ կառավարությունը «անբավարար ակտիվ քայլեր» Է ձեռնարկում տնտեսական ճգնաժամին եւ գործազրկությանը հակազդելու համար:
«Սա առաջին ազդանշանն Է Ֆրանսուա Օլանդին այն մասին, որ որ բնակչությունը նրանից վճռական բարեփոխումներ Է ակնկալում,-նշել Է CSA-ի ղեկավար Բեռնար Սանանեն:-Արձակուրդների շրջանի ավարտվելուց հետո Ֆրանսիայի նոր ղեկավարությանը հարկ կլինի ոչ քիչ ջանքեր գործադրել շարքային ֆրանսիացիների խախտված վստահությունը վերականգնելու համար»:
«Երկրում տիրող տնտեսական ու սոցիալական բարդ իրադրության պայմաններում սպասումները միշտ Էլ ավելի մեծ են, քան ստացվող արդյունքը»,-իր հերթին փիլիսոփայորեն նշել Է կառավարող Սոցիալիստական կուսակցությունում հասարակական կարծիքի հարցերով առաջատար փորձագետներից մեկը՝ Ֆրանսուա Կալֆոնը:
Մինչդեռ հասարակական կարծիքի հարցման տվյալները հատկապես զարմանալի են, նկատի ունենալով այն, որ նախագահի պաշտոնում Օլանդին նախորդած Նիկոլա Սարկոզիի ժողովրդականությունը 50 տոկոսից բարձր նշագծի վրա պահպանվում Էր մոտավորապես մեկ տարի: