Հասարակական

Բրազիլիայի կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում են Հայաստանում երեխաների թերսնուցման խնդիրների լուծմանը

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում են Հայաստանում երեխաների թերսնուցման խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի կառավարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանն է նվիրաբերել 100 հազար ԱՄՆ դոլար` Հայաստանում երեխաների սնուցման խնդիրները բարելավելու հարցում ՀՀ կառավարությանն աջակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը նշեց, որ նվիրատվության նպատակն է աջակցել Հայաստանում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից նախաձեռնվող ծրագրերին:

«Բրազիլիայի կառավարությունը համոզված է, որ ամբողջ աշխարհում հավասար հնարավորություններով լավագույն ապագա ստեղծելու համար պետք է ապահովել երեխաների բարեկեցիկ մանկությունը»,-ասաց դեսպանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի խոսքով`Հայաստանում երեխաների 20 տոկոսը թերաճության խնդիր ունի:«Թերսնության դեմ պայքարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնային խնդիրներից է:Թերաճը առաջանում է հենց անբավարար սննդակարգից կամ էլ հիվանդություններից»,-ասաց նա:

Արենսի խոսքով` ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը գումարը կօգտագործեն այն վայրերում, որտեղ կան երեխաների սնուցման հետ խնդիրներ: Նախատեսվում է թիրախային համայքներում թերաճությունը նվազեցնել 10 տոկոսով:

Ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզից, ապա կշարուննակվի նաեւ Տավուշում եւ Գեղարքունիքում:

Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն էլ նշեց, որ օգնությունը ճիշտ ժամանակին էր:

«Հայաստանի կառավարությունը շարունակաբար կարեւորում է մոր եւ մանկան հիմնախնդիրները: Երեխաների թերսնուցումը կարծես թե միակ ոլորտն էր, որտեղ բացեր կային»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում