Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՆԱ-ի ձեւավորման եւ արտահանման ծավալների մեջ գյուղատնտեսության դերն էական է. գյուղնախարար

ՀՆԱ-ի ձեւավորման եւ արտահանման ծավալների մեջ գյուղատնտեսության դերն 
էական է. գյուղնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը 2012 թվականի առաջին կիսամյակում  նկատելի դրական տեղաշարժեր է արձանագրել։ Օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսությունը կարեւոր նշանակություն ունի երկրի զբաղվածության ապահովման գործում, քանի որ այդ ոլորտում զբաղված են շուրջ 500 հազար մարդ կամ երկրում զբաղվածների ընդհանուր թվի 44.7 տոկոսը:

«Գուղական բնակավայրերում աղքատության մակարդակը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի տնտեսական աճով, քանի որ գյուղական բնակավայրերի բնակչության եկամուտների գերակշռող մասը ստացվում է գյուղատնտեսական արտադրանքից եւ վարձու աշխատանքից: Շատ կարեւոր է հողային ռեսուրսի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը. այս տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը: Նրա խոսքով`  2012 թ.  հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը  գերազանցում է 10.2 տոկոսով:
«Գյուղատնտեսությունում հիմնական աճն ապահովել է բուսաբուծությունը, որը կազմել է 20 տոկոս: Մեծ դեր է ունեցել նաեւ անասնապահության արտադրանքի ավելացումը, որտեղ համախառն արտադրանքի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 2 տոկոսով»,-նշեց նախարարը: Կարապետյանն ընդգծում է, որ երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը` շնորհիվ տնտեսավարողների ջանքերի եւ իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի: 2011թ. տվյալներով` ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշիռը կազմել է 20.2 տոկոսը:
«Արտահանման կառուցվածքում եւս աճում է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը: 2012թ. հունվար-հունիս ամիսների տվյալների համաձայն` արտահանման ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 13.5 տոկոսով, սակայն գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներինը նշված ժամանակահատվածում ավելացել են 55.7 տոկոսով»,-նշում է նախարարը: Արտահանված արտադրանքի մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 19.1 տոկոս նախորդ տարվա 13.9 տոկոսի համեմատ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]