Էկվադորը հրաժարվել Է Ասանժին դուրս բերել Մեծ Բրիտանիայից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի իշխանությունները չեն քննարկում եւ չեն քննարկի Մեծ Բրիտանիայի սահմաններից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին գաղտնի դուրս բերելու հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հաղորդել Է EFE-ն՝ վկայակոչելով Լոնդոնում Էկվադորի դեսպանության մի աղբյուր:
Աղբյուրի խոսքով՝ Էկվադորը «ցանկանում Է արդար խաղ վարել»: «Մենք երբեք չենք ձեռնարկի Ասանժին դիվանագիտական փոստի կամ նրան հատուկ անձնագիր տրամադրելու միջոցով դուրս տանելու փորձեր»,- նշել Է նա:
The Guardian-ի աղբյուրը Լոնդոնից Ասանժին դուրս բերելու հնարավորությունը համարել Է «ծիծաղելի» եւ հավելել, որ WikiLeaks-ի՝ ապաստան ստացած հիմնադիրը կարող Է Էկվադորի դեսպանատանը գտնվել «այնքան ժամանակ, որքան պահանջվի»: «Գուցե, ութ տարի, իսկ գուցեեւ երկու դար»,- հայտարարել Է նա: