Քաղաքականություն

Հայաստանը դիտարկում է Թավրիզում հյուպատոսարան բացելու Իրանի առաջարկությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դիտարկում է Թավրիզում հյուպատոսարան բացելու Իրանի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն առաջարկել է Հայաստանին հյուպատոսություն բացել Թավրիզում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Mehr գործակալությանն Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը հայտնել է, որ Հայաստանը քննարկում է առաջարկը: «Որոշ հարցերի լուծումից հետո հյուպատոսությունը կբացվի»,- ասել է Առաքելյանը:

Դեսպանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի օգոստոսի 29-31-ը Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որտեղ մեր երկիրն ունի դիտորդի կարգավիճակ:

Գագաթնաժողովին կմասնակցեն 100 պետությունների պատվիրակություններ` 35-ը` նախագահների գլխավորությամբ, 5-ը` փոխնախագահների, մեկը` ԱԺ նախագահի: 21 երկիր կներկայացվի արտաքին գործերի նախարարների, 5-ը` նախագահների հատուկ բանագնացների, մի քանիսն այլ նախարարների, իսկ մնացածը փոխնախարարների, դեսպանների մակարդակով:Չմիավորման շարժումը հիմնադրվել է 1961թ., ունի 120 անդամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում