Տարածաշրջանային

Ադրբեջանի բանակում կրկին զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի բանակում կրկին զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական զինվորի մահը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, 24-ամյա Մալիկ Սամիր օղլու Ադիգեզալոովն ըստ պաշտոնական աղբյուրների՝ ընկել է ժայռի վրայից և ստացած ծանր մարմնական վնասվածքների հետեւանքով զոհվել է ռազմական հոսպիտալում:

Ադիգեզալովը զինծառայությունն անցնում էր Նախիջևանի զորամասերից մեկում և բանակ էր զորակոչվել Սումգայիթից:

Ընթացիկ տարում ադրբեջանական զինված ուժերում մահվան դեպքերի թիվը հասել է մի քանի տասնյակի, որոնք, ըստ ադրբեջանական փորձագետների, տեղի են ունենում մեծ մասամբ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:

Հայտնի է, որ բազմաթիվ զինվորների մահվան դեպքերը նաև կոծկվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ դրանք ներկայացնելով որպես ողբերգական միջադեպերի հետևանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում