Հայաստանի շախմատիստները Ստամբուլում պայքարելու են առնվազն առաջին եռյակում տեղ զբաղեցնելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի մրցաշարում Հայաստանի տղամարդանց թիմը պայքարելու Է առնվազն առաջին եռյակում, իսկ կանանց հավաքականն՝ առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատում արեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ,միջազգային կարգի մրցավար, Ստամբուլի շախմատի օլիմպիադայի վարչական հանձնաժողովի նախագահ Աշոտ Վարդապետյանը:
«Շախմատի օլիմպիադայի մրցաշարում հաղթանակն ամենապատվավոր կոչումն Է շախմատիստի համար, այստեղ հաղթելու համար շախմատի թիմը շատ բարձր մակարդակ պետք Է ունենա»,-նկատեց նա:
Վարդապետյանի գլխավորած վարչական հանձնաժողովը շախմատի օլիմպիադայում զբաղվելու Է թիմերի տվյալների եւ տեխնիկական որոշ այլ հարցերով: Ի դեպ` Ստամբուլում առաջին անգամ փորձնական կարգով դրա համար օգտագործվելու Է Էլեկտրոնային ձեւաչափը:
Հայաստանի շախմատիստներն այժմ Ծաղկաձորում նախապատրաստվում են շախմատի օլիմպիադային: