ՀՀ ԱԻ նախարարը վստահեցնում է. Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները վտանգավոր չեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 OԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները վտանգավոր չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն օգոստոսի 20-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ տեղի մասնագետները պարզել են, որ հետցնցումների թիվը հասել է 270-ի, և դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում: «Կարիք չկա, որպեսզի մարդիկ դուրս գան իրենց տներից»,- ասաց նախարարը:
Արմեն Երիցյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԻ նախարարության սեյսմիկ ծառայությունը, մասնավորապես` Գառնիում տեղակայված սեյսմիկ կենտրոնը զարգացնելու ուղղությամբ: Բացի դրանից, նախարարը վստահեցնում է, որ ներկայում լավագույն կերպով է գործում նաև նախարարության 911 ծառայությունը, որը յուրաքանչյուր պահի տեղեկություններ է ստանում ամբողջ աշխարհից՝ տեղի ունեցած աղետների վերաբերյալ:
Օգոստոսի 11-ինԻրանի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին մինչ օրս հաջորդել են ավելի քան 250 հետցնցումներ: Երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003 թվականին իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արևելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300 հազարը: Ներկայում 74 հազար մարդ բնակեցվել Է վրանային ճամբարներում, և արդեն մեկնարկել են շուրջ 22 հազար հոգու համար նախատեսված մշտական բնակարանների շինարարական աշխատանքները: