Տարածաշրջանային

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսներ կուլ տվող վիշապներ են հայտնվել

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսներ կուլ տվող վիշապներ են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսներ կուլ տվող վիշապներ` պիթոններ են հայտնվել, որոնք շարունակում են սարսափի մեջ պահել շրջակա բնակչությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հարավարեւելյան Ասիային բնորոշ պիթոնների այդ տեսակը սկսել է արագորեն բազմանալ Ֆլորիդայի Էվերգլադես ազգային պարկում: Այդ պարկում առաջին անգամ 1979 թ-ին երեւացած վիշապների թիվը հասել է աննախադեպ քանակի: Օձերն այնքան են ակտիվացել, որ սկսել են անհանգստացնել նաեւ մարդկանց: Նրանց երկարությունը հասնում է մինչեւ 5,5 մ-ի, իսկ քաշը` 75 կգ-ի:

Ֆլորիդայի համալսարանի մասնագետները պարկում այդ տեսակի վիշապների 87 ձվեր են հայտնաբերել: Վիշապներն այնպիսի չափերի են հասել, որ կարող են միանգամից միջին չափի կոկորդիլոս կուլ տալ: Մասնագետներն աշխատում են կանխել հարավարեւելյան ասիացի այդ վիշապի առավել տարածումը Ֆլորիդայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում