Իրանը գնահատել Է երկրաշարժերի վնասը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականին օգոստոսին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի վնասը գերազանցել Է ութ միլիարդ իրանական ռիալը (շուրջ 650 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը:
Արեւելյան Ադրբեջանի նահանգի ղեկավարի տեղակալ Մոհամադ Աշրաֆին, նահանգ, որտեղ տեղի Է ունեցել երկրաշարժը, նշել Է, որ դա վնասի մոտավոր գումարն Է: Մոտ ժամանակներս այն, հնարավոր Է, կվերանայվի: Նրա խոսքով՝ երկրաշարժից ընդհանուր առմամբ տուժել Է 307 գյուղ: Դրանցից որոշները լիովին ավերված են:
Իրանում երկրաշարժերը տեղի են ունեցել օգոստոսի 11-ի երեկոյան: Մյուսներից ավելի խիստ տուժել են Արեւելյան Ադրբեջանի նահանգի գլխավոր քաղաքի՝ Թավրիզի շուրջն ընկած տարածքները: Նաեւ 6,2 մագնիտուդով հուժկու ստորգետնյա ցնցում Է գրանցվել Ախար քաղաքի շրջանում: 6,3 բալ հզորությամբ եւս մեկ երկրաշարժ Է տեղի ունեցել Վարզաքան եւ Խարիս քաղաքների շրջանում:
Երկրաշարժերից տուժել Է շուրջ երկու հազար մարդ: Երկրի 306 բնակիչ զոհվել Է: Տները կորցրած բնակիչներին տեղավորել են վրանային ավաններում: