Արման Երեմյանը շատ մոտ Է օլիմպիական մեդալ նվաճելուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 80կգ քաշային թեքվոնդիստ Արման Երեմյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի թեքվոնդոյի մրցաշարի 1/4-րդ եզրափակչում 6:4 հաշվով հաղթել Է հոլանդացի Թոմաս Մոլեթին եւ դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, այս մրցամարտում հայ թեքվոնդիստը 3:0 հաշվով հաղթել Է առաջին , 2:0 հաշվով՝ երկրորդ ռաունդում եւ միայն 3-րդ ռաունդում զիջել Է մրցակցին 1:4 հաշվով:
Երեմյանը շատ մոտ Է օլիմպիական մեդալ նվաճելուն եւ դեռ պայքարում Է ոսկե մեդալի համար: