Քաղաքականություն

Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մասնակցել է Իրանում ՀՀ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մասնակցել է Իրանում ՀՀ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում օգոստոսի 9-ին Սիրիայի հարցով հրավիրված միջազգային համաժողովին մասնակցել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Համաժողովի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել հանդիպման արդյունքներով. Դրանում կողմերին կոչ են արել դադարեցնել բախումները և ուղիներ փնտրել քաղաքական բանակցությունների միջոցով ազգային համաձայնության հասնելու համար:Հայտարարությունը հորդորում է զերծ մնալ զինված խմբավորումներին զենք տրամադրելուց և մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը: Թեհրանի համաժողովի մասնակիցները ողջունել են Իրանի առաջարկությունը` բանակցությունների և խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար 3 ամսով դադարեցնել բախումները: Թեհրանում հրավիրված միջազգային հավաքին շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ են մասնակցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում