Տարածաշրջանային

Վթարի պատճառով Վրաստանի մայրաքաղաքը հոսանքազրկվել Է

1 րոպեի ընթերցում

Վթարի պատճառով Վրաստանի մայրաքաղաքը հոսանքազրկվել Է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին Վրաստանի Էներգահամակարգում տեղի Է ունեցել վթար, ինչի հետեւանքով հանրապետության մայրաքաղաքը լիովին հոսանքազրկվել Է: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի-Գրուզիա»-ին:

Առանց Էլեկտրականության Է մնացել, մասնավորապես, մետրոն: Սակայն, ինչպես նշում Է գործակալությունը, «գնացքները կարողացել են վթարային միացմամբ հասնել մինչեւ կայարաններ, եւ բոլոր ուղեւորները դուրս են բերվել մետրոյից առանց պատահարների»:

«Ինտերֆաքս»-ն, իր հերթին, պնդում Է, որ վթարի պատճառով հոսանքազրկվել են երկրի գրեթե բոլոր տարածաշրջանները (ներառյալ մայրաքաղաքը): «Վրաստանի պետական Էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունում հայտարարել են, որ պատահածի պատճառները պարզվում են:

Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի տեղեկությունների՝ մայրաքաղաքում ԷլեկտրաԷներգիայի մատակարարումն արդեն սկսել են վերականգնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում